Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության և իշխանության միջև:
««Ջորի» ավտոմեքենան խորհրդանշում է այն տնտեսությունը, այն տնտեսական իրավիճակը, որն այսօր հաստատվել է։ Այսօրվա իշխանավորները, նաև՝ վարչապետը, ասում են՝ բենզինը թանկացել է, այլընտրանք կա՝ գազով քշեք, գազը թանկացել է, այլընտրանք կա՝ բրթեք ձեր մեքենաները։
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության շենքի դիմաց, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը, այս պահին տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ:
«Եթե իշխանությունը տեսնի, որ այս և հաջորդ երթերին շատ մարդ է հավաքվում, խորապես մտածելու տեղ է ունենալու, հասկանալու է, որ դրանից հետո իր իշխանության վերարտադրությունն այդքան էլ հեշտ չի լինելու, որ կա ժողովուրդ, որն ընդվզում է դրա դեմ։ Հետևաբար, սա լուրջ քաղաքական պրոցեսի սկիզբ է»:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հունվարի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է վարչապետ, Դժգոհ քաղաքացիների ակցիա քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին։
Ժերարը կմնա Կատալոնիայում ևս 4 տարի: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2022 թվականը:
Լոս Անջելես Կլիպերս բասկետբոլային ակումբի խաղացող Դանիլո Գալինարին, ով շատ է սիրում ֆուտբոլ և մարզաձևի մեծ երկրպագու է, նշել է 2017-ի լավագույն խաղացողներին:
Քիչ առաջ «Մոսկվա» կիոթատրոնի դիմաց մեկնարկել է թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով ի՞նչ զարգացումների սպասենք՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ներկայացրած վերջնագիրը, ասաց, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ։
Հունվարի 19-ին, ժամը 12:11-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում ս. թ հունվարի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քամուց վնասվել է տան տանիք:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը կքննվի հունվարի 23-ին։
Այսօր «Ելք» դաշինքի հրավիրած երթից առաջ պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած նախագահի թեկնածուի հարցին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ, հավաստել է, որ ընդհանուր զինապարտություն վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետը կատարվելու է «իր հերթին»։
Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն (Mənəfov İbrahim Möhsüm oğlu):
Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից:
«Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
«Ինչպես միշտ՝ գործող նախագահի խոսքը գործից տարբերվեց»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:
Հունվարի 18-ին ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի փողոցում տեղակայված «Սասուն Կոմպանի» բենզալցակայանի մոտ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1995թ. ծնված Կ.Ա-ի վարած «Օպել Աստրա» և նույն քաղաքի բնակիչ` 1979թ. ծնված Գ.Ղ-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենաները:
Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված 5 նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հավանական տեղափոխությունը ՄՅՈւ համեմատել է լոնդոնցիների նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի` մանկունիացիների ակումբ տեղափոխության հետ:
Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության՝ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, ինչը ենթադրում է, որ հանրապետության նախագահը հանդիսանում է պետության առաջնորդը, հետևում է Սահմանադրության կյանքի կոչմանը, անկողմնակալ է իր իրավասությունների կատարման ընթացքում և առաջնորդվում է բացառապես՝ ելնելով երկրի և ժողովրդի շահերից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը փախել է Բելգիա, պնդում է, թե նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի է տարածաշրջանը կառավարել Բրյուսելից:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց այսօր լրագրողները հետարքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, և ինչպե՞ս է պատկերացնում իր համագործակցությունը նոր վարչապետի հետ։
Թուրքիայի մեջլիսի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ տարիներ անց անգամ Դինքը չի մոռացվել և չի մոռացվելու: