Սամվել Ալեքսանյանը ցանկանում է քրոջ ամուսնուն դարձնել նախարար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, եւ Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասերում կոյուղի չկա եւ գարշահոտն ու հիվանդությունները «ուտում» են մարդկանց) «տեսնում» է Ասատուր Ասատրյանին: Նա «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենն է, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031