Ինչ է կատարվում «Արմավիր»-ի բանտում. «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց: ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել:

Մասնավորապես ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը եւ իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել:

Երեկ տեղեկացանք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը իրավիճակին լուծում տալու համար «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել է պատժախուց, իսկ դատապարտյալներին խոստացել է, որ Սպարտակ Դանիելյանի մասով այլ պատժամիջոցի կդիմի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031