«Դատարանն էլ Ձեզ չի փրկի, մենք մեր մուռը հանելու ենք». Շամիրամում սպանվածների հարազատները սպառնում են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով նախաքննությունն ավարտված է, եւ գործը դատարանում է, սակայն սպանված քրեական հեղինակությունների եղբայրների հարազատները շարունակում են ապրել վախի ու սպառնալիքների մթնոլորտում:

«Սպանված հեղինակություններ Օզմանյան եղբայրների հարազատները մեզ անընդհատ խաբար են ուղարկում, որ ինչ դատ ու դատաստան էլ լինի, իրենք իրենց մուռը հանելու են: Ասում են` տարիներ էլ անցնի, մեր տղերքի արյունը չեք մարսելու, դատարանն էլ Ձեզ չի փրկի»,- մեզ հետ զրույցում ասաց  սպանության համար կալանավորված Թելման Քալաշյանի հորեղբոր որդին` Թեյմուր Քալաշյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031