Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նառիշկինը Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, ամերիկյան հետախուզական հանրակցության այլ ներկայացուցիչներ հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է ընդունի հատուկ օրենք, որին համապատասխան արտասահմանյան օգնություն կցուցաբերվի միայն բարեկամ երկրներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և այլ օրենքներ։
Ստամբուլի բժիշկների միությունը և մի շարք այլ արհմիություններ ու կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի բժիշկների միության (TTB) անդամներին, ովքեր ձերբակալվել էին Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես գալու պատճառով:
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնն իրեն համարում է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, և արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաև այսօր:
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրին-քարտերի խաղարկության այցագրային ծրագիրը համարել է վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառը եւ կոչ է արել վերացնելու այն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հունվարի 30-ին երեք մարդ է զոհվել Նյուփորթ-Բիչ քաղաքի բնակելի շենքի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով։
Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30-ի ուշ երեկոյան փակվել է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը:
«Հրապարակ» թերը գրում է. «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արեւային կայաններ տեղադրելու, ինչպես նաեւ շենքային պայմանների բարելավման համար:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, «զինագործները» պարտվեցին «Սուոնսի»-ի դեմ խաղում մասսայական սխալների պատճառով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»:
57-ամյա Հարություն Այվազյանը հետախուզվում է։
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում:
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:
Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն իրեն զգում եմ և՛ հայաստանցի, և՛ հայ, և՛, ինչ-որ տեղ նաև սփյուռքահայ:
ՀՀԿ կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. Հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ: Այս մասին Արմեն Սարգսյանը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության հետ հունվարի 30-ին կայացած հարցազրույցում:
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թվով 6 երկիր ընդգրկել օֆշորային համարվող երկրների ցանկում: Այդ երկրներն են՝ Արեւելյան Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան, Տրինիդատ եւ Տոբագոն:
Հունվարի 30-ին՝ ժամը 19:24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գերմանական թաղամասում:
Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Այդ մասին Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքին մասնակցելու հարցը չի քննարկել, բայց, վստահաբար, դաշինքի անդամները հրապարակում կլինեն՝ հարգելու համար 10 զոհերի հիշատակը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետի նշանակումը լուրջ իրարանցում է ստեղծել նաեւ ՔԿՀ պետերի շրջանում: Ենթադրվում է, որ նոր պետի նշանակումով մի շարք փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ների պետերի շրջանում: