Բաժիններ՝

Կալիֆոռնիայում երեք մարդ է զոհվել բնակելի շենքի վրա ուղղաթիռի ընկնելու հետևանքով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հունվարի 30-ին երեք մարդ է զոհվել Նյուփորթ-Բիչ քաղաքի բնակելի շենքի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով։

Ինչպես հայտնել է Los Angeles Times թերթը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ջենիֆեր Մանզելին, Robinson 44 ուղղաթիռը, որում եղել է չորս մարդ, մեկնել էր Ջոն Ուեյնի օդանավակայանից եւ ընկել դրանից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Նախնական տվյալներով՝ բոլոր երեք զոհվածներն էլ եղել են ուղղաթիռում: Օդանավում գտնված չորրորդ մարդը վնասվածքներ է ստացել, նաեւ վիրավորվել է պատահարի վայրի մերձակայքում հայտնված մարդը: Նրանց վիճակի մասին չի նշվում: Միջադեպի հետաքննությունը վարում են դաշնային ավիացիոն վարչությունը եւ տրանսպորտում անվտանգության ազգային խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031