Նժդեհի արձանը հեռացնելը նախաձեռնել է հայտնի ալկագոլիկ Մարկովը. «ՀԺ»

Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ ստորագրությունների թիվն այնքան լինի, որ Հայաստանում որոշում կայացնեն ի վերջո հեռացնել արձանը, ասաց.

«Դա սադրանք է: Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական հայացքներ ունի, խմիչքի հետ բավականին սեր ունեցող անձնավորություն է, հայտնի ալկագոլիկ է, որը ուսումնասիրված է եւ, բնականաբար, այդ լոբբինգը պետք է աներ: Ռուսաստանի ամենաբարձր մակարդակների հետ այս հարցը պարզաբանված է, որեւէ խնդիր նրանք չեն տեսնում: Չի բացառվում, որ վաղն էլ այդ անձը հարց բարձրացնի Դումայում, որ Ադրբեջանում գտնվող անտուն շներին ապաստան տան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը թշնամու կողմից կազմակերպված ակցիա է:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս