Բաժիններ՝

Թրամփը ներգաղթի նոր ծրագիր ներկայացրեց Կոնգրեսին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրին-քարտերի խաղարկության այցագրային ծրագիրը համարել է վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառը եւ կոչ է արել վերացնելու այն։ «Նյու Յորքում երկու ահաբեկչական գրոհները հնարավոր դարձան շղթայական միգրացիայի այցագրային վիճակախաղի հետեւանքով:

Ահաբեկչության դարաշրջանում այդ ծրագրերը ներկայացնում են ռիսկեր, որոնք այլեւս չենք կարող մեզ թույլ տալ»,- ասել է Թրամփը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով: Նա Կոնգրեսին է ներկայացրել նոր միգրացիոն պլան՝ բաղկացած չորս մասից:

«Պլանի չորրորդ մասին համապատասխան՝ կդադարեցվի այցագրային վիճակախաղը՝ ծրագիր, ըստ որի չհիմնավորված գրին-քարտեր էին տրվում՝ բնավ հաշվի չառնելով (միգրանտների անձնական) հատկանիշները կամ մեր բնակչության անվտանգությունը»,- ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Պլանի շրջանակներում նաեւ ենթադրվում է քաղաքացիության տրամադրման համակարգ 1,8 միլիոն անօրինական միգրանտների համար, որոնք ԱՄՆ-ում են հայտնվել երեխա ժամանակ, սահմանների հսկողության ամրապնդում եւ միգրանտների ընտանիքների մուտքի սահմանափակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս