Բաժիններ՝

Պուչդեմոնն իրեն համարում է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն. El Pais

Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնն իրեն համարում է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն: Այդ մասին, ինչպես հայտնել է El Pais թերթը, նա հայտարարել է հունվարի 30-ին: «Ցավոք, ապագա ղեկավարի թեկնածության շուրջ տարածաշրջանի խորհրդարանի նիստը տեղի չունեցավ, – նշել է քաղաքական գործիչը:- Խորհրդարանի նախագահը նախընտրեց այլ ճանապարհ, եւ պետք է հարգել նրա որոշումը»: Ընդսմին Պուչդեմոնը պնդել Է, որ «իրենից բացի, չկա հնարավոր այլ թեկնածու, հնարավոր այլ թվաբանական կոմբինացիա»:

«Իսպանական պետությունը շարունակում է շանտաժի ենթարկել մեզ՝ հարկադրելով ընտրել այն նախագահին ու այն կառավարությանը, որը նրանց դուր կգա»,- ասել է տարածաշրջանի նախկին ղեկավարը: Նա նաեւ միասնությանէ կոչել անկախության կողմնակիցներին. «Մենք պետք է միասին առաջ շարժվենք»: Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը հունվարի 30-ին որոշել է հետաձգել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում Պուչդեմոնի թեկնածության քննարկումը:

«Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված նիստը չի չեղարկվում, այլ հետաձգվում է»,-ասել է խորհրդարանի նախագահը: «Ես այլ թեկնածու չեմ առաջարկելու»,-հավաստիացրել է Տորենը: Նրա խոսքով՝ ինքն «անձամբ է խոստացել երաշխավորել Պուչդեմոնի եւ բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը»:

Պալատի խոսնակը պնդել է, որ «ոչ փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, ոչ էլ Սահմանադրական դատարանն (ՍԴ) է որոշելու, թե ով պետք է դառնա Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) նախագահը: «Դա պետք է անեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորները»,-նշել է Տորենը: Պուչդեմոնը Բելգիա է փախել 2017 թվականի հոկտեմբերի վերջին: Իսպանիայի տարածքում գործում է քաղաքական գործչի ձերբակալման օրդերը, որին դատախազությունը մեղադրում է Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո խռովության եւ վատնումների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս