Բաժիններ՝

Ձյուն է գալիս․ սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզում և Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս