«Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին կլինի Ազատության հրապարակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքին մասնակցելու հարցը չի քննարկել, բայց, վստահաբար, դաշինքի անդամները հրապարակում կլինեն՝ հարգելու համար 10 զոհերի հիշատակը, այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ օրը հրապարակում պարտավոր է լինել յուրաքանչյուրը։

«Նրանք պայքարում էին մեր երկիրը ժողովրդավար դարձնելու համար, պայքարում էին երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- շեշտեց նա։

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքական դաշտն ամայացած է, առանձին նախաձեռնություններով, շարժումներով երկրում ոչինչ չեն կարող փոխել, ապրիլյան զարգացումներին ընդառաջ էլ, անձերի վրա կենտրոնանալով, իշխանափոխության հասնել հնարավոր չէ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031