Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհը խլել է նրա 16 կենվորներից 11-ի կյանքը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետական մարմինների անցած տարվա կատարած աշխատանքների, գերակա ծրագրերի ու և 2018թ. միջոցառումների հրապարակայնության խնդրին:
ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը:
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նելլի Սադոյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 1,5 տարով երկարաձգել է երկրում մոտավորապես 7 հազար սիրիացի փախստականների մնալու թույլտվությունը:
Հունվարի 30-ին ժամը 10:45-ին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ` 1958թ. ծնված Հ.Պ-ն, «Օպել Սինտրա» ավտոմեքենան վարելու ընթացքում առողջական վիճակը կտրուկ վատացել է և Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1/36 հասցեում գտնվող խանութի մոտ բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-2410» ավտոմեքենային, որն էլ բախվել է «Շկոդա» և «Ֆորդ» ավտոմեքենաներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:
28-ամյա աղջիկն ահազանգել է, թե իր անձնական բնույթի լուսանկարները հայտնվել են անծանոթ մի անձի մոտ ով սպառնում է դրանք հրապարակել:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն՝ ներկայիս արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս բարձրագույն դատական խորհուրդը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Ղազախստան։ Փետրվարի 1-2-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցելու է նաեւ «Թվային օրակարգ․ գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին։ Պատվիրակության կազմը մեծ չի լինելու՝ վարչապետը, Վաչե Գաբրիելյանը, Շավարշ Քոչարյանը։
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են վաղը՝ փետրվարի 1-ին, բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 16-ին տրանպորտի կապի եւ ՏՏ նախարարությունում հայտարարեց, որ պետք է միասնական երթուղային ցանց ստեղծվի ողջ հանրապետության համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Սերժ Սարգսյանի»: Սերժ Սարգսյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք նախագահականի մեր զրուցակցին։ «Ինչպես նկատել եք` ոչ մեկի»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը:
Հունվարի 31-ին՝ ժամը 22:18-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի պատշգամբը փլուզվել է, փակել մուտքը, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան փող․ 67-ից-97 համարների և Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստը երեկ անցավ լարված մթնոլորտում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել եւ տարիներ շարունակ «լեւի» գազ է օգտագործել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: