Տրտու գետի մեջ է թափվել 19360 լիտր նավթամթերք
Փետրվարի 26-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ ս.թ. հունվարի 11-ին ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Գ.Ե-ն, վարելով «ԿԱՄԱԶ-53122» նավթատար ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով Տրտու գետի մեջ է թափվել ընդհանուր չափով 19360 լիտր դիզվառելիք և բենզին՝ բուսական և կենդանական աշխարհին պատճառելով 627 264 դրամի նյութական վնաս: