Բաժիններ՝

Եթե Քեյնին տիտղոսներ են պետք, ապա նա պետք է հեռանա «Տոտենհեմից»

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը գտնում է, որ Հարի Քեյնը պետք է այլ ակումբ գտնի իր համար, եթե պատրաստվում է տիտղոսներ նվաճել:  Տվյալ պահին Վիլաշ-Բոաշն աշխատում է Չինաստանում՝ գլխավորելով «Շանհայ ՍԻՊԳ»-ն:

Այնուամենայնիվ, պորտուգալացին շարունակում է հետևել «Տոտենհեմում» տիրող իրավիճակին և թիմի հարձակվող Հարի Քեյնի առաջընթացին: «Ամեն ինչ կախված է Հարիի ամբիցիաներից: Եթե նա ուզում է տիտղոսներ հաղթել, ապա պետք է հեռանա «Տոտենհեմից»: Իսկ եթե նա գոհ է ներկայիս ստաբիլությունից և ուզում է երկրպագուների սերը, ապա պետք է մնա:

Հիմա «Տոտենհեմը» զարգանում է և դառնում է խոշոր ակումբ: Շուտով նրանք նոր մարզադաշտ կունենան, նոր մարզաբազա և բարելավված ենթակառուցվածքներ: Սակայն, նրանց տիտղոսների սենյակն առաջվա նման դատարկ է: Հարին կարող է 1-2 տարի մնալ ակումբում և տեսնել՝ արդյո՞ք «Տոտենհեմը» կաճի և կզարգանա»,- ասել է Վիլաշ-Բոաշը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» Քեյնին ստորագրելու համար պատրաստ է նոր տրանսֆերային ռեկորդ խփել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս