Բաժիններ՝

Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական շքանշանը

Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը: Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Վերդեն:

«Դենի դե Վիտոն՝ համաշխարհային կինոյի առավել մեծ ժողովրդականություն վայելող արտիստներից մեկը, կդառնա «Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանի Մեծ ասպետ»,- գրել է հյուպատոսը Twitter-ում: Երրորդ աստիճանի պարգեւը դերասանին կհանձնվի մարտի 2-ին Լոս Անջելեսում իտալական կինոյի փառատոնի բացման արարողության ժամանակ: «Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանն ունի վեց աստիճան: Դրա բարձրագույն աստիճանին սովորաբար արժանանում են պետական ղեկավարները:

Վերդեի խոսքով՝ իր երկարատեւ գեղարվեստական կարիերայի ընթացքում դե Վիտոն հպարտությամբ էր հայտարարում իտալական արմատներին կապված լինելու խորը զգացողության մասին:

Դենիել Մայքլ դե Վիտոն ծնվել է 1944 թվականին Նյու Ջերսիում: Նկարահանվել է  ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Սիրավեպ քարի հետ», «Թռչելով կկվի բնի վրայով», «Երկվորյակներ» եւ «Մարդը Լուսնի վրա» կինոնկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս