
11-ամյա աղջկա նկատմամբ տարեց տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել

Երևանում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հերթական դեպքն է գրանցվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարվել 63-ամյա տղամարդու կողմից:
Հայտնի է նաև, որ տղամարդը խանութի տնօրեն է, իսկ խանութը գտնվում է այդ երեխայի տան հարևանությամբ:
Ըստ կայքի տեղեկությունների՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: