
Գերմանիան քաղաքների իշխանություններին թույլատրել է արգելել դիզելային ավտոմեքենաների մուտքը

Գերմանիայի դաշնային վարչական դատարանն օրինական է համարել խոշոր քաղաքների տարածք դիզելային ավտոմեքենաների մուտքն արգելելու տեղական իշխանությունների որոշումները: Այդ մասին հայտնել է Focus գերմանական հրատարակությունը:
Դատարանը վճռել է, որ այդ քայլը կապված է մթնոլորտ վնասակար արտանետումների ավելացումը խոչընդոտելու անհրաժեշտության հետ:
Ավելի վաղ դիզելային ավտոմեքենաների մուտքի արգելք էր սահմանվել Դյուսելդորֆում եւ Շտուտգարդում, ավելի ուշ դրվել էր օրենքին դրանց համապատասխանության հարցը: Վարչական դատարանի որոշումը կվերաբերի ամբողջ Գերմանիայի միլիոնավոր վարորդների: Արգելքի գլխավոր հակառակորդը դարձել է Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը՝ Անգելա Մերկելի գլխավորությամբ, որն այն սպառնալիք է համարել ավտոմոբիլային արդյունաբերության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: