
«Վստահեցնում եմ, որ ոճս անփոփոխ է». Գևորգ Կոստանյանը՝ իր նոր պաշտոնի մասին

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն առաջադրում է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ օրերս Հրայր Թովմասյանը հրաժարական էր տվել այդ պաշտոնից, որպեսզի առաջադրվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ոճով է նա պատրաստվում աշխատել հանձնաժողովում. «Ունեցել ենք դեպքեր, երբ մենք շատ հապճեպ ընդունել ենք կոդիֆիկացված փաստաթղթեր, ի՞նչ եք անելու, որ դա չունենանք»:
«Դուք ինձ այլ պաշտոններում էլ եք տեսել աշխատելիս: Վստահեցնում եմ, որ ոճս անփոփոխ է»,- ի պատասխան՝ ասաց Գ. Կոստանյանը: