Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ են փակվել «Հրեշն արևելքից» ցիկլոնի պատճառով
«Հրեշն արեւելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել։
MET Office եղանակի ազգային գերատեսչության օդերեւութաբանները ցուրտ օդային ճակատն անվանում են «Հրեշ արեւելքից»: Փետրվարի 26-ին Լոնդոնում երկար ժամանակ ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել, ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 1 աստիճան:
Փետրվարի 27-ին գերատեսչությունն այսպես կոչված «նարնջագույն» նախազգուշացում (վտանգի երկրորդ աստիճան) է հրապարակել մի ամբողջ շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Անգլիայի արեւմուտքի եւ հյուսիս-արեմուտքի, Լոնդոնի, հյուսիսարեւելյան Անգլիայի, Շոտլանդիայի եւ Յորքշիրի համար:
«Առատ կամ տեւական ձնատեղումներ են սպասվում փետրվարի 27-ին, որոնց հետ միասին ցրտեր են գալու»,-նշվում է MET Office-ի հայտարարության մեջ: The Guardian թերթի տեղեկատվության համաձայն, ամբողջ երկրում փակվել են հարյուրավոր դպրոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP