«Մարտի 1-ի պատասխանատվությունը բոլորինն է». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը բոլորինն է` թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա չհամաձայնեց, որ ներկայիս Հանրապետականը փորձում է Մարտի 1-ի «մեղքը բարդել» ՀՀ նախկին իշխանության վրա:

«Չեմ կարծում, ներկայիս Հանրապետականն այն ժամանակ էլ կար»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ այն ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Ա.Ռուստամյանը հակադարձեց. «Հանրապետականն էլ հո կա՞ր»:

«Բոլորս ենք պատասխանատվություն կրում, այդ թվում՝ ընդդիմությունը: Ընդդիմությանը թող չթվա, որ ինքն էնտեղ միայն աղավնիներ էր թռցնում: Այդպես չի: Ի դեպ, այդ աղավնին մենք ենք թռցրել, ասում էինք` մի գնացեք դրան` սադրելու արյունահեղության»:

Ա.Ռուստամյանը խնդիր չի տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի. «Բոլորն էլ պետք է հարցաքննվեն, ինչո՞ւ չպետք է հարցաքննվեն: Ինձ հարցաքննել են ամեն անկապ և կապված առիթներով»:

Տեսանյութեր

Լրահոս