Բաժիններ՝

«Ռեալը» բանակցություններ է վարում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ

Բացի Մադրիդից, ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադրված է հեռանալ մյունխենյան ակումբից:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը մի քանի շաբաթների ընթացքում բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ: Sky-ի եթերում պատասխանելով հնարավոր տրանսֆերի մասին հարցին՝ Լևանդովսկին լայն ժպտացել է և ասել. «Ոչ, ոչ, ես ոչինչ չեմ լսել այդ մասին»:

Հարձակվողի նկատմամբ մյուս հավակնորդներն են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում դարձել է 20 գոլի և 1 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս