Բաժիններ՝

««Բարսելոնայում» շատ են լավ հարձակվողները, բայց խնդիրը Մեսսին է». Յան Օբլակ

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է  կատալոնական «Բարսելոնայի» հետ սպասվելիք խաղի մասին՝ պատասխանելով բլից հարցերի:

– Ո՞վ է  «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ամենամեծ խնդիրը ձեզ համար:

– «Բարսելոնայում» շատ են լավ հարձակվողները, բայց խնդիրը Մեսսին է:

– Ո՞րն է ձեր լավագույն սեյվը Լա լիգայի այս մրցաշրջանում:

– Չեմ կարող ընտրել մեկը, քանի որ կարծում եմ, որ բոլոր սեյվերն էլ շատ կարևոր են:

– Ո՞վ է եղել ձեր հերոսը մանուկ ժամանակ:

– Երբ ես փոքր էի, ինձ համար իսկական հերոս էր իմ հայրը: Նա նույնպես դարպասապահ էր:

– Ո՞ր դիրքում կխաղայիք, եթե չլինեինք դարպասապահ:

– Հարձակվող:

– Որո՞նք են Մարկ Անդրե Տեր Շտեգենի ամենաուժեղ կողմերը:

– Կատալոնական ակումբի խաղը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ շատ կարևոր է նրա խաղը ոտքերով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031