Բաժիններ՝

«Տպավորություն է, որ «Մանչեսթեր Սիթիին» հնարավոր չէ կանգնեցնել». Կոնտե

Լոնդոնի  «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝  «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք խաղի մասին:

«Ռոս Բարկլին այս շաբաթ մարզվել է մեզ հետ և հիմա վերականգնվում է վնասվածքից հետո: Նա կմեկնի թիմի հետ, և հետո միայն ես որոշում կկայացնեմ՝ կխաղա՞ նա, թե՞ կվերականգնվի ևս մեկ շաբաթ:

Ձյո՞ւնը: Իհարկե, նման եղանակային պայմաններում մարզվելը հեշտ չէ: Շատ դժվար է դաշտը պահել լավ վիճակում, ամեն դեպքում, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի լավ մարզավիճակում մոտենանք խաղին:

Երբ խաղում ես նման հզոր մրցակից հետ, պետք է ունենաս խաղային պլան: Պետք է հասկանալ՝ ինչպես է պետք կանգնեցնել նրանց, հակառակ դեպքում մենք կպարտվենք ջախջախիչ հաշվով:

Բարդ է, բայց մենք պետք է գտնենք մրցակցի թույլ կողմերը: Պետք է կենտրոնանաք մեր խաղի վրա: Մենք պետք է պահպանենք բալանսը:

Մեզ համար հիմա ամենաակտուալ հարցը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է: Դա հեշտ չի լինի, քանի որ շատ ուժեղ թիմեր են պայքարում քառյակում հայտնվելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու:

Հիմա դժվար է խոսել ինչ-որ առավելության մասին, երբ առջևում նման մրցակից է: Հույս ունեմ, որ ֆուտբոլիստները կլինեն լավ մարզավիճակում և կաշխատեն հասնել լավ արդյունքի:

Հիմա այնպիսի տպավորություն է, որ սա թիմ է, որին անհնար է կանգնեցնել»,- խաղից առաջ նշել է Կոնտեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս