Բաժիններ՝

Forbes-ն ամենահարուստ ռեփեր է ճանաչել Ջեյ-Զիին

Forbes հանդեսը կազմել է 2018 թվականի հինգ ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել է ռեփեր Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Վերջին մեկ տարվա ընթացքում երաժիշտն իր կարողությունը 810 մլն դոլարից ավելացրել է մինչեւ 900 մլն դոլար:

Ջեյ Զին առաջ է անցել 2017 թվականի ցուցակը գլխավորած ռեփեր Շոն Քոմբսից, որն այս տարի զբաղեցրել է երկրորդ տեղը: Քոմբսի կարողությունը, որն ավելի վաղ հայտնի էր որպես Դիդի, իսկ նոյեմբերին ընտրել էր նոր կեղծանուն՝ Սեր, գնահատվում է 825 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում ռեփեր Դոկտոր Դրեն է (Անդրե Յանգ): Նշվում է, որ Ջեյ Զին, Դիդին եւ Դրեն 2018 թվականին դարձել են ոչ միայն մոլորակի ամենահարուստ ռեփերները, այլեւ ամենահարուստ ամերիկացի երաժիշտները բոլոր ժանրերում: Չորրորդ դիրքը միմյանց միջեւ կիսել են ռեփեր Դրեյքը (Օբրի Գրեմ) եւ Էմինեմը (Մարշալ Մեթերս Երրորդ), որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար: Դեկտեմբերին Դիդին, Forbes-ի վարկածով, դարձել էր 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը: Նրա աշխատավարձը մեկ տարում կազմել է 130 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս