Բաժիններ՝

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հասել է այն նվաճմանը, ինչ «Բարսելոնայում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի  «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» (0:3) խաղը դարձավ 100-րդը քաղաքայինների մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:

Կատալան մասնագետը բոլոր մրցաշարերում թիմի հետ խաղթել է 71 անգամ, 16 անգամ խաղն ավարվել է ոչ-ոքի, իսկ 13 անգամ մանչեսթերցիները պարտվել են:

Կատալոնական ակումբում ևս Գվարդիոլան հաղթել  է առաջին 100 խաղերից 71-ում:

Պետք է նշել, որ Մյունխենի «Բավարիայում» այս ցուցանիշը ավելի բարձր էր՝ 77 հաղթանակ՝ 100 խաղում:

Այս հարյուր խաղերում  «Մանչեսթեր Սիթին» խփել է 269 գոլ և բաց է թողել 92 գնդակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս