Բաժիններ՝

Տնտեսվարողը յուրաքանչյուր գործողության ժամանակ հստակ կիմանա՝ պետական մարմինները երբ և ինչ ձևով են իրեն պատասխանում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ, բնապահպանության և առողջապահության նախարարներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին  և առաջարկեց Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլն արտաքին գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային trade.gov.am արտաքին միջոցով իրականացնելու վերաբերյալ՝ նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ։

Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը պարտավորվում են ըստ ապրանքների տեսակների մի շարք մարմիններ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Վարչապետն ասաց, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացն ըստ մարմնի ևս տարբերվում է, ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար։

«Նոր կարգով՝ մեկ հարթակում տնտեսվարողը ներկայացնում է նյութը, նյութն ինչպես է ներկայացվում, մաքսիմալ պարզ ասում ենք, և այդ հարթակից բոլոր այն մարմինները, որոնք այդ գործընթացին մասնակցում են, ավտոմատ ստանում են, և տնտեսվարողը յուրաքանչյուր գործողության ժամանակ հստակ գիտի՝ պետական մարմինները երբ և ինչ ձևով են իրեն պատասխանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս