Բաժիններ՝

«Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում». Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը լիզինգային գործունեության զարգացման վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց։

«Ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում երկու մասնագիտացված լիզինգային ընկերություններ՝ 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից երեքը, գործող 21 առևտրային բանկերից՝ հինգը։ Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով, օրենսդրությամբ սահմանված չէ լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, հստակ չէ նաև կողմերի պարտականությունների հստակ շրջանակը։ Լիզինգային գործունեության  տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը՝ անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս