
«Ինչպես կասեր մեր Գալուստ Գրիգորիչը` դռնփակը դա թաքունը չէ». Էդուարդ Շարմազանովը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին

«Էդ ո՞ր երկրում վարչապետն ամենակարևոր ֆիգուրը չէ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նա վստահ է, որ խորհրդարանն ունի վերահսկողություն կառավարության նկատմամբ. «Երբ մենք ասում ենք՝ խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞, մենք խորհրդարանական վերահսկողություն չունե՞նք, այդ վարչապետն օդի՞ց է դառնում վարչապետ, կամ՝ փոխվարչապետները: Մենք ենք նրանց ընտրելու: Յուրաքանչյուր նախարարության և կառավարության վրա մենք ունենք վերահսկողություն»:
Անդրադառնալով կառավարության դռնփակ նիստերին՝ Է. Շարմազանովն ասաց. «Ինչպես կասեր մեր Գալուստ Գրիգորիչը, դռնփակը դա թաքունը չէ»: