
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան գագաթնաժողով կանցկացնեն ապրիլին

ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին:
Այդ մասին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը: «Թվով երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա համատեղ անվտանգության գոտում՝ կորեական երկու պետությունների սահմանի Փհանմունջոմ վայրում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: