ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները:
Կարիճ: Տղամարդիկ շատ քայլերի են պատրաստ հանուն կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների: Կարիճները հիացնում են հակառակ սեռի ներկայացուցիչներին, կարող են նրանց այլ՝ խորը զգացմունքների, խելահեղ սիրո աշխարհ ցույց տալ:
Երբ մենք խոսում ենք գլխուղեղի արյան շրջանառության մասին, նկատի է առնվում արյան այն քանակությունը, որն ուղեղ է հասնում մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանին։
«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ անդամ երկրների միջև դեռ չկա կոնսենսուս»:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ մարդիկ սպասում են իրենց կյանքում իրական փոփոխությունների:
Ալբերտ Էյնշտեյնի նամակն Աստծու մասին Նյու Յորքում գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում:
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:
Չինաստանի հյուսիս – արեւմուտքում տեղացել է ձյուն, որը տիրամիսու է հիշեցնում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուժեղացնում է վերահսկողությունը նպաստներն առավել հասցեական դարձնելու համար: Քայլեր են ձեռնարկվում զարտուղի ճանապարհներով մարդկանց նպաստներ նշանակելու դեպքերը բացառելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ զրույցում ուշագրավ դրվագներ է ներկայացրել իր ուսանողական տարիներից։
«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր Մարտունիում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շատ արագ՝ առնվազն 3 տարում, կարող են վերանորոգել ՀՀ միջպետական և միջհամայնքային ճանապարհները։
Ինչպես հաղորդում է Diario AS-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է հեռանալ թիմից առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Մենք» կուսակցությունների դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանի կարծիքով՝ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ ծրագիր, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, հարկային օրենսդրության փոփոխությանը և արտաքին քաղաքականությանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ խոսեց իր կուսակցության ծրագրերի մասին:
«Օրինաց երկիր» կուսակցությունը գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը երկրի առաջընթաց զարգացման հրաշալի հնարավորություն է համարում:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է «միջակ» հնարավորություններով։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քաղաքական ուժերը հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք՝ քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացվել է, և հիմա ընտրությունների էությունը, ըստ նրա՝ այլ է։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում է Ազգային ժողով մտնելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում Հայաստանի զարգացման համար:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող ապագա երկրում հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում:
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած այն կարևոր փոփոխություններն ու որոշումները, որ տեղի են ունեցել վերջին 6-7 ամսում:
Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցի տնօրենությունը պաշտպան է կանգնել Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքներին՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում պսակազերծ է արել Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նպատակը տեղի ունեցած հեղափոխությունն իրական դարձնելն է:
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով:
Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին:
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:
Առցանց Dictionary.com անգլերեն լեզվով կայքն այս տարվա գլխավոր բառ է ընտրել «ապատեղեկատվությունը»։ Իսկ ո՞րն է պատճառը, որ կայքի լեզվաբանները 2018 թվականի համար ընտրել են հենց «ապատեղեկատվությունը»։
2014 թվականի առավելագույն ցուցանիշի համեմատությամբ աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը կրճատվել է 44 տոկոսով եւ 2017 թվականի արդյունքներով կազմել 18,8 հազար: