Բաժիններ՝

Աստծու մասին Էյնշտեյնի նամակը վաճառել են 3 մլն դոլարով

Ալբերտ Էյնշտեյնի նամակն Աստծու մասին Նյու Յորքում գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: Այս մասին աճուրդային տունը հայտնել է «Թվիթերում»։

«Դա Էյնշտեյնի ամենահայտնի նամակն է Աստծու, իր հրեական ինքնության եւ մարդու կողմից կյանքի իմաստի հավերժական որոնման մասին»,- ասված է լոտի նկարագրության մեջ:

Հաղորդվում է, որ գիտնականն այդ ուղերձը գրել է 1954 թվականին, այսինքն՝ իր մահվանից մեկ տարի առաջ: Այն հասցեագրված է գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին:

«Աստված» բառն ինձ համար ավելին չէ, քան մարդկային թուլությունների արտահայտությունն ու արդյունքը, Աստվածաշունչը՝ երկրպագվող, բայց տակավին բավականին պրիմիտիվ ավանդազրույցների ժողովածու: Ոչ մի կարգի մեկնություն, անկախ այն բանից, թե որքան նրբիմաստ է այն, ինձ համար չի կարող որեւիցե բան փոխել դրանում»,- գրել է Էյնշտեյնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31