Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող երկրում հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը իր երեխայի համար կառուցվող ապագա երկրում հին քաղաքական ուժերին որևէ կերպ չի տեսնում: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսալու բան չկա: Չկա մի պարզ պատճառով, քանի որ նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները, հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից:

Նրանց կառավարման տարիներին անձամբ ես իրավունքներս իրացնելու համար բազմիցս հայտնվել եմ ոստիկանության բաժիններում և դատարաններում, իսկ քանիսն են լռեցվել, ծեծվել և հայտնվել ճաղերի հետևում: Նրանք աղճատել են հանրային բոլոր հարաբերությունները, քաղաքացուն սարքել են բարեգործության, ընտրակաշառքի սպասող իրավազուրկ օբյեկտի: Ես իմ, իմ երեխայի համար կառուցվող ապագա երկրում նրանց որևէ կերպ չեմ տեսնում»,- ասաց Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31