Կենդանակերպի 4 կանայք, հանուն որոնց տղամարդիկ խենությունների են դիմում
Կարիճ: Տղամարդիկ շատ քայլերի են պատրաստ հանուն կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների: Կարիճները հիացնում են հակառակ սեռի ներկայացուցիչներին, կարող են նրանց այլ՝ խորը զգացմունքների, խելահեղ սիրո աշխարհ ցույց տալ:
Տղամարդիկ պատրաստ են հրաժարվել ամեն ինչից և համարձակ քայլերի դիմել հանուն Կարիճների:
Առյուծ: Միշտ ցանկանում են տեսնել տղամարդու սիրո ապացույցները: Հանուն Առյուծների հաճախ են խենթություններ արվում: Տղամարդիկ պատրաստ են շատ ջանք գործադրել՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հմայելու նպատակով, բայց Առյուծներին հասնելը դժվար է:
Կին Առյուծները տղամարդկանց մոտվացնում են խենթ քայլերի, որոնք կապացուցեն տղամարդու ուժը: Այս կանայք միշտ ուշադրություն, հոգատարություն են պահանջում:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են հմայել ու գերել տղամարդկանց, խելքահանել անել նրանց: Երկվորյակները կարողանում են հասնել տդամարդկանց սրտերին, ստիպել նրանց խենթ քայլերի դիմել: Որքան էլ տարիներ անցնեն, Երկվորյակները հոգով երիտասարդ են ու խենթ:
Ձկներ: Կին Ձկներն առեղծվածային են, խորը, կանացի ու անորսալի: Հմայիչ ու քնքուշ Ձկները կարող են գողանալ նույնիսկ ամենաուժեղ տղամարդու սիրտը:
Տղամարդիկ ցանկություն են ունենում պաշտպանել նրանց, հոգ տանել, նվիրել ամբողջ աշխարհը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են երազանք դառնալ, որին հասնելու համար տղամարդը պատրաստ է գրավել ցանկացած բարձրունք:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը