Արամ Սարգսյանը կոչ է անում համախմբվել արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Մենք» կուսակցությունների դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանի կարծիքով՝ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց Արամ Սարգսյանը:

«Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Որպեսզի մեր պետությունը՝ Հայաստանը կարողանա հաղթել, մենք բոլորով պետք է «Մենք» դառնանք ու այդ անունը հենց այդ իմաստն ունի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում համախմբել մեկ ուժ դառնալ , միասնական լինել և խնդիրները լուծել»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը և ձևավորի այն խորհրդարանը, որտեղ հնարավորինս շատ քաղաքական ուժեր լինեն:

Տեսանյութեր

Լրահոս