Վարուժան Ավետիսյանը կարևորեց անցումային արդարադատության հաստատումը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ խոսեց իր կուսակցության ծրագրերի մասին:

Ավետիսյանը նշեց, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նոր ձևավորված ուժ է, բայց որպես քաղաքական ուժ երկար տարիներ քաղաքական ասպարեզում է:

«Մենք տարիների ընթացքում մշակել ենք ամբողջական ծրագիր պետության, ապագայի, մեր երկրի զարգացման համար: Մեզ նախնական մեկնարկի համար անհրաժեշտ է որոշակի հնարավորություն, և այդ հնարավորությունը կարող ենք ունենալ միայն մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբնական փուլում մասամբ հետ բերելու միջոցով»,- ասաց Ավետիսյանը:

Նա հայտարարեց, որ դրա համար իրենք այլ մեխանիզմ չեն տեսնում, քան անցումային արդարադատությունը: «Իհարկե ոչ այն անցումային արդարադատությունը, որը մինչ այսօր ասպարեզում է և քննարկվում է: Ավելի ամբողջական արդարադատություն, որի նստարանին կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ մարտի 1-ի կոալիցիայի ուժերով հանդերձ՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ: Միայն թալանը հետ բերելուց հետո մենք կարող ենք լուծել ինչպես աշխատատեղերի, այնպես էլ այլ սոցիալական հարցեր, տնտեսական հարցերի ամբողջ սպեկտրը և առհասարակ մեր երկրի անվտանգության բոլոր հարցերը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31