Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ հավանություն է տալիս համեստ եւ եվրոպական սցենարով պաշտոնակալման արարողություն անցկացնելուն։
«Դատավորները չպետք է որոշում կայացնելիս իրենց զգան այն վիճակում, որ, եթե իրենց ներքին համոզմամբ գտնեն, որ տվյալ դեպքում պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք հայտնվելու են թիրախի կարգավիճակում, համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նախորդ իշխանությունների պատվերը կատարող»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին:
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին. ուղիղ
«Բոլոր ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, որ տպավորություն է՝ 2017 թվականը կամ 2012 թվականն է, և հաշվի չեն առնում մեկ բան՝ նախկինում քրեաօլիգարխիկ համակարգն էր որոշում ԱԺ արդյունքը՝ ընտրակաշառքի միջոցով, ու քաղաքական ուժերն այդքան էլ չէին մտածում իրենց կողմնակիցներին գրավելու, ընտրատեղամաս հասցնելու մասին: Բայց, քանի որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, պետք է լավ պատրաստվեին, սակայն մենք տեսանք միջակ քարոզարշավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին:
«Հիմա, քանի որ ընդդիմությունը եկել է իշխանության, իշխանությունն էլ դարձել է ընդդիմություն՝ քաղաքական դաշտում խառնաշփոթ է ստեղծվել: Բոլոր դեպքերում՝ քաղաքական ուժերը հաշտվել են, որ «Իմ քայլը» դառնալու է ԱԺ հիմնական քաղաքական ուժը, մնում է տեսնել, թե ո՞վ կլինի լավագույն ընդդիմադիր կուսակցությունը»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն:
Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռևս չի ընդունել Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք սպասում են համապատասխան իրավապահ մարմինների դիրքորոշմանը, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը:
Ոստիկանությանն վերլուծությունները վկայում են, որ տոնական օրերին և հատկապես ամանորի նախաշեմին հանրապետություն են ներկրվում կասկածելի ծագում և որակ ունեցող ճայթիչներ, որոնք հայտնվելով անչափահասների մոտ, մի շարք դեպքերում դժբախտ պատահարների պատճառ են դառնում։
«Մենք հավակնում ենք առնվազ տասնյակ-հազարավոր ձայների։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում մենք հավակնում ենք խորհրդարանում լինել՝ որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն»,- շեշտեց Ա. Աշոտյանը։
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը գիտի իր հաջորդ մրցակիցներին:
Երևանի նոր ՋԷԿ-ի բուն շինարարական աշխատանքները կսկսվեն 1-1.5 ամիս հետո։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, համաձայնագրի ստորագրումից հետո տրվում է 2 ամիս ժամանակ՝ ֆինանսական փակումի համար, երբ ներդրողներն են բանակցում, նաև որոշակի լրացուցիչ պայմանագրեր են ստորագրվում ներդրողների հետ, դրա ավարտից հետո ընկերությունը դիմում է կառուցման լիցենզիա ստանալու համար, ապա մեկնարկում է բուն շինարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ով է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»:
«Ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինելու են։ Այս պահին ամենաակտիվ աշխատանքներն իրականացվում են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Էլեն Շ.-ն, 2014 թ. ծնված Նատալի Շ.-ն և նրանց մայրը՝ 1995 թ. ծնված Հասմիկ Վ.-ն:
Ատոմակայանում հայտնաբերված չարաշահումների փաստով ձերբակալվածներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել է գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
«ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ՀՀԿ- «Իմ քայլը» դիսկուրսն է, իսկ կարևոր հարցեր մնում են հանրության ուշադրությունից դուրս։ Անվտանգությանը, տնտեսության զարգացման տեսլականներին վերաբերող հարցերը պատշաճ չեն քննարկվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Երբ կլինեն ներմուծման նոր սակագները, պետք է ուսումնասիրվեն նաև ներքին գնագոյացման խնդիրները: Ես կարծում եմ, որ ներքին գնագոյացման ժամանակ կան խնդիրներ, և տեղ կա նվազեցնելու»,- ասաց Բաղրամյանը:
ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։
Չորս մարդ է զոհվել, եւս 16 հոգի` տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով
Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Դեկտեմբերի 4-ին, համաձայն մարտական պատրասության պլանի, «Արարատ» զորավարժադաշտում, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ղեկավարությամբ, ենթակա զորամասերի ականանետային դասակների հրամանատարների հետ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ մարտական կրակով՝ 82մմ և 120մմ ականանետերից։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել:
ՀՀ կառավարությունը երկարաձգեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագրի ժամկետը: