ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
«Պետք է ոչ թե գեղեցիկ ասեր՝ զարգացնելու եմ, ծաղկացնեմ, այլ ասեր՝ որ ոլորտն, ինչ սկզբունքով, ոնց է անելու, որովհետև այսօր գիտենք մեր տնտեսական վիճակն էլ, ֆինանսական վիճակն էլ, այլ պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր, ասվեր, օրինակ՝ գյուղատնտեսության հարցը ո՞նց եք զարգացնելու, ի՞նչ գումարներով, թոշակառուների, ուսանողության…»:
«Մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիքն է, թե նա ինչպես է իրեն դրսևորելու նոր պառլամենտում»,- այսօր Մասիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության մոտ «ընդդիմություն էին աշխատում», ինչը երևում է նրանց քվեարկություններից, օրինակ՝ բյուջեի, սահմանադրական փոփոխությունների, կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների ընդունման ժամանակ։
«Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է»:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:
«Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով»:
Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած:
ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացրել Մասիս քաղաքում։ Դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակին Մասիսը հայտնի էր իր բազում աշխատատեղերով, թեթև արդյունաբերության, ժանյակագործության ոլորտում, մասնավորապես՝ Այնթապի ժանյակի գործարանում, բազմաթիվ կանայք էին աշխատում։
Աշխատանքային այցով Միլանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս գաղտնալսումից հետո մենք պետք է հասկանանք, որ անվտանգ չենք, գտնվում ենք չափազանց սպառնալից վիճակում. սա ամենամեծ հետևությունն է, որ պետք է սրանից անել։ «Ինչ վերաբերում է այս գաղտնալսման արտաքին արձագանքներին ու հետևանքներին, պետք է ասեմ, որ Հայաստանի՝ որպես ինքնիշխան երկրի ինքնիշխանության գործոնը գնալով փոքրանում է, չնայած Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում»։
Անհավասար պայմաններ էին, այսինքն՝ հմուտ, թրծված քաղաքական գործիչների կողքին կային մարդիկ, որոնց հանրությունն ընդհանրապես չէր ճանաչում, այսինքն՝ կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ ոչ ադեկվատ ֆորմատ էր։
Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում է Լատինական թաղամասում, փակվել է անվտանգության միջոցառումների շրջանակում:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով փախուստի փորձ կազմակերպելու դեպքի առթիվ:
Եմենի զինված հակամարտության կողմերը՝ կառավարությունը եւ «Անսար Ալլահ» խռովարար շարժման ներկայացուցիչները (հուսիներ), համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջը:
Հայաստանում այսօր տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա:
Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:
Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարեւորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի եւ արտաքին առեւտրի ներուժի վրա:
Կոմպրոմատը բավականին բարդ գործընթաց է: Այնպես չէ, որ ում մտքով ինչ անցնի՝ լրատվական դաշտ պետք է ուղարկի:
Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները հիմնականում վերաբերում են պահակախմբին։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, մրցույթի արդյունքներով պահակախմբում 24 հոգի պետք է աշխատեին, բայց փաստացի աշխատում է 15 հոգի։
«Սրանից առանձին խնդիր կարող է չստեղծենք, որովհետև այնպիսի խախտումներ կան, որոնց ֆոնին դա գրեթե ոչինչ չնշանակող խախտում է»։
Եվրակազմակերպությունը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու գործում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ավագանու ընտրություններից հետո արդյո՞ք էյֆորիան նվազել է, և «Իմ քայլը» դաշինքը զիջել է դիրքերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Բարձրաձայնել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ, բայց չենք ասել, որ այս հինգ օրը բոլոր գործերը թողնելու ենք և զբաղվեք Արարատ Միրզոյանին դատի տալով։ Խոսել եմ իրավաբանների հետ, ըստ օրենքի, մենք ունենք մեկ ամիս ժամանակ՝ զրպարտության և վիրավորանքի շրջանակներում գործ հարուցելու, և դեկտեմբերի 9-ից հետո այս հարցին կանդրադառնանք»,- նշեց Արմեն Աշոտյանը։