Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն էորոտացել Սիստանի եւ Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիշերը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին:
Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել:
Հայկական զինված ուժերը շարունակում է համալրվել նորագույն սպառազինությամբ, մասնավորապես` հզոր հրթիռային և համազարկային կայանքներով:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.
Կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն։
«GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները:
«2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան լարված չեն եղել»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքնությունը:
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ Թելավիում իր պաշտոնակալման արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն է, որ այնտեղ ինքը տանուլ է տվել ընտրությունները։
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այո, պետական անվտանգության սպառնալիք է, երբ ինչ-որ մեկը կամ որեւէ կազմակերպություն կարող է այդպես գաղտնալսել պետության ղեկավարի, հատուկ ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցությունները: Բայց հրապարակված այդ խոսակցությունների բովանդակությունը բազմապատիկ ավելի մեծ խայտառակություն են:
Կանադան ձերբակալել էՉինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով:
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերություններում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 06:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի երկու կուսակցություններից մի խումբ սենատորներ երկրի Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձեւ նախագիծ, որով պահանջվում է պատժել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար:
«168 Ժամը» քաղաքացիներից ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։
ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արեւելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար:
«Փաստ» թերթը գրում է. «Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ռեյտինգայինով առաջադրված որոշ անհատներ իրենց հնարավորությունների իրական պատկերը փորձում են ստանալ Ֆեյսբուքում: Ասենք, իրենց էջում, կամ իրենց կուսակցության էջում, կամ իրենց ստեղծած որևէ խմբում կազմակերպում են հարցում ու հոպ…