Բաժիններ՝

ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ուսուցչուհուն, որն աշակերտներին պատմել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի. Fox

Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցի տնօրենությունը պաշտպան է կանգնել Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքներին՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում պսակազերծ է արել Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը: Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Դասի ժամանակ մանկավարժը երեխաներին պատմել է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Ուշագրավ է, որ ուսուցչուհին, ում անունը չեն հայտնում, ուսումնական հաստատության մշտական աշխատակիցը չէր. նա փոխարինում էր հիմնական ուսուցչուհուն, որը չի կարողացել վարել դասը: Առաջին դասարանցիները լրջորեն են ընկալել ուսուցչուհու հայտնությունը. ոմանք, հեռուստաալիքի հաղորդմամբ, դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: Իրենց հերթին երեխաների ծնողները վրդովվել են մանկավարժի, իրենց խոսքով՝ «անխոհեմ» վարմունքից:

Դպրոցի տնօրեն Մայքլ Ռաջը ուսուցչուհու արտահայտությունները համարել է անթույլատրելի, քանի որ դրանք «ոչնչացնում են մանկական բոլոր երազանքներն ու ակնկալիքները» Սուրբ Ծննդի նախօրեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս