«Այդ հանգուցալուծման մի մասը արդեն երեկ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց մայիսի 8-ից ի վեր գոյություն ունեցող կոալիցիոն կառավարությունից, պաշտոններից ազատելով նրանց ներկայացնող նախարարներին, և այսուհետ մնաց մենակ կառավարության մեջ (ինչպես նաև զրկվեց ԱԺ նույնիսկ տեսական աջակցությունից)»։
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։
Արդեն մի քանի օր շարունակվող ձնատեղումների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Կանդինի շրջանում:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել ԱԺ երեկվա հայտնի քվեարկության վերաբերյալ:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հոկտեմբերի 1-ին կալանել էնախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ:
Քվորում չլինելու պատճառով քիչ առաջ ԱԺ նիստը հետաձգվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց պատգամավորներին մի փոքր սպասել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի և որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։
Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: Այս մասին ասված է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարության մեջ:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, եւս 113 մարդ անհայտ կորած է համարվում:
Ոսկեհատ գյուղում 21-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով:
ԱԺ-ում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այսօր կայանալու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակի եզրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 03-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր հայտարարված Ժերար Մուրուն իր հայտնագործություններով փառավորել է Ֆրանսիան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին:
««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգով ձերբակալված, ապա մեկ օր անց գրավի դիմաց ազատ արձակված քրեական տարր Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ Գարիկ Գրիգորյանի 10 միլիոն դրամ գրավը վճարել է ԲՀԿ-ն։
Հոկտեմբերի 3-ին` ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արժանապատիվ Հայաստան»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի համար:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրի՝ գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը չնայած վերջերս ենթարկվել է մի քանի վիրահատության, սակայն ողջ եւ առողջ է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։
«Փաստ» թերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: