Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է նախարարներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։

ՀՀ նախագահի հրամանագրերով` պաշտոնից ազատվել են  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031