Փրկված բացակաները. ովքեր երեկ գերի չմնացին Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին»:

ԱԺ արտահերթ նիստից բացակա էին նաեւ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀԿ շախմատիստ Տաճատ Վարդապետյանը, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Արմավիրից Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ «կարտոֆիլի նեղ մասնագետ» Հակոբ Հակոբյանը:

«ԲՀԿ-ում էլ կային ուշագրավ բացականեր. նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կուսակցության նախագահի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, գործարար Մելիք Մանուկյանը եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչու չկային նրանք, պարզ չէ, բայց փաստ է, որ բախտները բերեց, գերի չմնացին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031