ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ուղիղ

ԱԺ-ում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այսօր կայանալու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը: Նախագիծն առաջարկել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, համաձայն օրակարգի, ևս պետք է կայանար հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում, սակայն ՀՀԿ-ի հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ին հրավիրված արտահերթ  նիստում նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորները:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031