«Եթե հայկական կողմը հայտարարել է, որ չի լինելու կոնսենսուս այս հարցում, օգտագործելու է իր վետոյի իրավունքը, ապա դա պետք է անի, որքան հնարավոր է՝ պետք է իր դիրքորոշումն առաջ մղի, եթե փոխի իր դիրքորոշումն ինչ-ինչ գործոնների ազդեցության ներքո, դա ՀՀ միջազգային հեղինակությանը մեծ հարված կլինի»:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային:
Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է կրկնահանցագործ կողոպտիչ Ռեդուան Ֆայիդին, որը երեք ամիս թաքնվում էր հանցակիցների օգնությամբ բանտից ուղղաթիռով փախուստից հետո:
Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 (մեկ) անդրկովկասյան գորշ արջի անկում:
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ի կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներ՝ 2-ը՝ Ներքին Գետաշենում, 2-ը՝ Դդմաշենում եւ 3-ը՝ Մաքենիսում:
Երևանում հոկտեմբերի 22-ից 24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը այս տարի բաղկացած է երկու` շնորհանդեսային և գործարար մասերից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Տոտենհեմ»-«Բարսելոնա» դիմակայությունը:
«Ադրբեջանը խոչընդոտում է, չի համաձայնում։ Այդ կապը ժամանակին բավականին արդյունավետ էր, թույլ էր տալիս վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովել, եթե լինում էին ինչ-որ խախտումներ, խնդիրներ, անմիջապես հարցերը կարգավորել»։
Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացքը:
SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
Մարտունու ոստիկանները յուրացման դեպք են բացահայտել․ հիվանդանոցի տնօրենը ապօրինություններ է կատարել:
Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի վերջին տասնօրյակից սկսած, ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հավատում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի պատշաճ կերպով և ամենաբարձր մակարդակով:
Ֆրանսիայի նախագահը գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում:
Վերջին ամիսների ընթացքում մարզական աշխարհում բոլորին ամենից շատ հետաքրքրում է մեկ հարց՝ Խաբիբ, թե՞ Քոնոր: Խառը մենամարտերի սիրահարները կարծում են, որ սա տարվա ամենակարևոր մենամարտն է: Երկու մասնակիցների երկրպագուներն էլ կարծում են, որ իրենց նախընտրելի մարզիչը պարտավոր է հաղթել: Ի՞նչ սպասել այս մենամարտից:
ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությունում գտնվող ծրագրի նպատակն է «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ոչ միայն երիտասարդ, այլ նաև բոլոր զինծառայողներին:
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:
Եղունգների որակի փոփոխությունը, ձեռքերի դողը նշաններ են, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ձեռքերը կարող են օգնել ժամանակին հայտնաբերել առողջական խնդիրները և համապատասխան բուժօգնություն ստանալ՝ խուսափելով հետագա բարդություններից:
Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարը, որը վերագրվում է Զորաց քարեր պատմամշակութային տարածքին ու որում կռունկի միջոցով քարերից մեկն է տեղափոխվում, որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:
Թե՛ նշանակմանս ժամանակ, թե՛ ներկայումս հայտարարել և հայտարարում եմ, որ ինձ համար առաջնահերթություն եղել և մնում է ՀՀ կառավարության բնականոն գործունեությունը:
Լսո՞ւմ ես, Կրիշտիանու: «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի կարիերայի հետագա զարգացումը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանն, աշխատելով ՀՀ կառավարության հետ, կարող է վերածվել իսկական ֆրանկոֆոն կամպուսի. նման կարծիք ունի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:
ՀՀ քաղաքացիների միջև իրականացված հարցումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 89.0 տոկոսը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առավելագույն ցուցանիշը եղել է 85.2 տոկոս:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն տարբեր հարցումներ է անցկացրել հասրարակության շրջանում։
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտնում է «Յուվենթուսի» գլխավոր տնօրենի պաշտոնի հավակնորդների կազմի մեջ՝ Բեպե Մարոտայի հեռանալուց հետո:
«2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը»։
Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ:
«Այսօր պարոն Աշոտյանն ակնարկում էր, որ կարող է՝ մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում՝ եթե մենք խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընդհատման մասին խոսակցություններ չեն եղել, և այսօր նման պլաններ չկան, բայց քանի դեռ հստակ ազդակներ չկան, որ իրենք իրար ճիշտ են հասկանում և գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ:
«Մարդիկ դեռևս ունեն լուրջ մտահոգություններ ոչ այնքան կայուն տնտեսական և քաղաքական իրավիճակի վերաբեյալ, որը կապված է արտահերթ ընտրությունների անցկացումով: Նաև ինձ հետ անհատական շփումներով խնդիր են դրել, ասում են՝ խոսում եք հայրենադարձության մասին, բայց մենք այսօր վստահ չենք, որ ներկայացված ենք նաև օրենսդիր մարմնում, հետևաբար, շուտափույթ արեք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռի նախարար Մխիթար Հայրապետյանը: