Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը՝ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Երևանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները պատրաստ են լուծելու Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները, սկսած տրանսպորտից՝ մինչև բժշկական և առևտրային ոլորտներում առկա խնդիրները, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին ավագանու անդամները, որոնք հինգն են՝ Արման Աբովյան, Միքայել Մանրիկյան, Արմեն Ներսիսյան, Մարկոս Հարությունյան և Հռիփսիմե Առաքելյան։
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2010-ի:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ:
Արդեն մի քանի օր, ինչ պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարում են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Այսօր այդ թիվը արդեն գերազանցում է 15-ը: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ` հասկանալու համար վերջինիս դիրքորուշումը:
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացան սպայական ուսադիրներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Բելառուսը ձգտելու է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա Ֆենյա Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 8-ին մահացել է:
Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:
Հոկտեմբերի 5-7-ը,2018 Թբիլիսսիում տեղի ունեցավ «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով միջազգային կոնֆերանսը:
ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը:
ՀՀ կառավարության նիստի վաղվա՝ հոկտեմբերի 10-ի օրակարգում ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու հարցը։
Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից:
Թուրքական karadenizgazete.com.tr կայքն անդրադարձել է Թուրքիայի Տրապիզոնի Օրթահիսար շրջանում գտնվող, միակ կանգուն մնացած հայկական վանքին՝ Սուրբ Ամենափրկչին:
Հայ Հեղափոխական դաշնակցությունը դեռևս չի հրապարակում իր հետագա քայլերը։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «շատ շահագրգիռ ու օգտակար քննարկում» որակեց, սակայն արդյո՞ք կա որևէ արդյունք, կամ ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, Ա.Համբարձումյանը չպարզաբանեց։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 9-ին ընդհանուր համաներման մասին հրամանագիր է ստորագրել «երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս զինվորական ծառայությունից խուսափողների համար»:
Ես համաձայն չեմ Գեւորգ Կոստանյանի կարծիքին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր սթափ դատող մարդ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով շախմատի նոր սերունդը խոստումնալից է և հեռանկարային:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է նավթի գների անկում մեկ բարելի դիմաց մինչեւ 68,78 դոլար 2019 թվականին եւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր կքննարկի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով։
«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Կատարելագործելով իր հեռահար սպասարկման ծառայությունները՝ Արդշինբանկն ընձեռում է հնարավորություն իր ֆիզիկական անձ հաճախորդներին ստանալ վարկ հաշված վայրկյանների ընթացքում՝ առանց Բանկ այցելելու: