Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Նիսան»-ը առաջ գնալով վրաերթի է ենթարկել 33-ամյա և 57-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փոքրիկի դին փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացի Պողոս Աթանյանին և իր մեքենայով նրան մահացած վիճակում տեղափոխել է հիվանդանոց:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողավի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։
Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով:
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով:
Քիչ առաջ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովը, որի ընթացքում Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «դեղին» սրահում գործարարներին է ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Ջիբրալթարի դեմ հանդիպումը ազգի պատվի հանդիպումն է լինելու:
Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր գագաթնաժողովը կկայանա Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների մասին տեղեկատվության առնչությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարականի վերաբերյալ Նիկի Հեյլիի հայտարարությունից հետո հինգ թեկնածություն է դիտարկում ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով:
«Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 00:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
2018թ. հոկտեմբերի 6-ին «Այգի» հացատանը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության և նույն խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ, ով ներկայացնում է Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի «Հյուսիսային» ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
««Ժամանակ» թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի եւ կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը, հայտարարություն են տարածել, որով տարանջատվել են ՀՀԿ-ից։