
Թուրքական կայքն անդրադարձել է Տրապիզոնի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքին

Թուրքական karadenizgazete.com.tr կայքն անդրադարձել է Թուրքիայի Տրապիզոնի Օրթահիսար շրջանում գտնվող, միակ կանգուն մնացած հայկական վանքին՝ Սուրբ Ամենափրկչին:
Կայքի փոխանցմամբ՝ վանքն այժմ գտնվում է փլուզման եզրին:
«Տրապիզոնում ժամանակին եղել է շուրջ 200 հայկական եկեղեցի և վանք, որոնցից ոչ մեկն այսօր կանգուն չէ, մի քանի վանքեր էլ որպես սեփականություն գտնվում են անհատների կալվածքների տարածքում»,-մեջբերում է կայսը պրոֆեսոր Իսմայիլ Քյոսեի խոսքերը:
Թուրք պրոֆեսորի պնդմամբ՝ վանքերն ու եկեղեցիները պետականացնելն ու պետական պահպանության տակ վերցնելը շատ կարևոր հանգամանք է, չնայած նրան, որ պահանջում է մեծ ֆինանսներ: