
Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի և Իսպանիայի երիտասարդները ամփոփեցին ձեռներեցության ոլորտում իրենց ձեռքբերումները

Հոկտեմբերի 5-7-ը,2018 Թբիլիսսիում տեղի ունեցավ «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսն արդեն իսկ մեկ տարի շարունակվող «Երազիր, Հավատա, Իրագործիր» ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր, որի մեկնարկը տեղի էր ունեցել 2018թ. փետրվարին Երևանում:
Ծրագրի հիմնական նպատակն էր, որպես թիրախային ոլորտ ընտրելով զբոսաշրջությունը, խթանել ձեռներեցությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարվորություն ունեցան մասնակցել վերապատրաստման դասընթացին Իտալիայում, ձեռներեցության համաժողովին Իսպանիայում և զարգացրեցին իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում:
Թբիլիսիում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին և ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը: Ծրագրի ընթացքում մշակվել էր նաև Ձեռներեցության ուղեցույց, որը ներկայացվեց մասնակիցներին և կոնֆերանսի հյուրերին:
Ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական Միության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում և իրականացվում էր Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական,իտալական և իսպանակն երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ: