«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Փհենյան:
Հնդկական ընկերությունները նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն անմշակ նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր առարկումներին ու պատժամիջոցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Սոցիալական ցանցերում հասունանում է նոր շարժում՝ «մերժիր վարչապետի հրաժարականը»։ Հիմնավորումն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության մանդատ է տվել, և ոչ՝ հրաժարականի։
Ֆրանսիական France Football պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակ»-ի բոլոր հավակնորդներին:
Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ուղեգծի Սվոբոդնի կայարանում ավտոմոբիլային կամրջի փլուզման պատճառով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող 3 տարվա դադարից հետո վերադառնում է հավաքական, ինչի կապակցությամբ գրառում է կատարել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները:
Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ: ՀՀ առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:
Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին նախագահի ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար:
Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Արժույթի միջազգային հիմնադրամը 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցրել է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականին՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս:
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
«Իրատես» թերթը գրում է. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն:
Հոկտեմբերի 8-ին՝ժամը 17:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 7-րդ փողոցում՝ ավտոտնակի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել կալանավորված Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հարցը` ընդգծելով նրա հիվանդությունները եւ ծայրահեղ վատ վիճակը:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել մոտակա հանդամասում. անհրաժեշտ է օգնություն:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էրդողանի խոսքերով՝ այդ լուսանկարում Ինոնյուն Թուրքիայի դրոշի փոխարեն ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։ Մինչդեռ իրականում այդ լուսանկարում Ինոնյուի ձեռքին եղել է նաև Թուրքիայի դրոշը, պարզապես այն չի երևացել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռեւս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:
«Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսներին ՀՀ-ում շարունակվող գնաճին, ուշադրություն է հրավիրել հատկապես ձվի գնի բարձրացմանը: Նա տեսակետ է հայտնել, որ ձվի շուկայում դեմպինգի փորձ է արվել դեռ 2017թ. սետպեմբերին:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, կարծես մոտ է հանգուցալուծումը։ Երեկ՝ երկօրյա բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության եկան դեկտեմբերին արտահերթ ընտրությունների կապակցությամբ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: