Բաժիններ՝

Գազի գինը կմնա անփոփոխ ևս 1 տարի

ՀՀ կառավարության նիստի վաղվա՝ հոկտեմբերի 10-ի օրակարգում ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու հարցը։

Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

«Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Նշենք, որ 2016 թվականի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 1 խմ-ի դիմաց 150 դոլարով (նախկին 165-ի փոխարեն)։ Այդ համաձայնագիրը թարմացվում է ամեն տարի և վերջին անգամ երկարացվել էր 2017 թվականի աշնանը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս